Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բժիշկների ոչ ֆորմալ արհմիություն

Բժիշկների ոչ ֆորմալ արհմիություն

Օգոստոս ամսից Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված բժշկական «ազատ -անկախ արհմիությունն» այսօր անցկացրեց իր առաջին համագումարը։

 

Արհմիությունն առանձնանում է նրանով, որ չունի նախագահ, բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ։

 

Ըստ արհմիության նախաձեռնող անդամ, բժիշկ Գևորգ Թամամյանի, արհմիությունն իր առջև խնդիր է դրել քննարկել ու բարձրաձայնել բժշկության ոլորտում իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև առաջարկներ անել դրանց լուծաման ուղղությամբ. «Խնդիրները տարբեր են՝ սկսած բժիշկների պաշտպանվածությունից մինչև հիվանդների պաշտպանվածություն»։

 

Նա նշեց, որ արհմիությունը ֆորմալ գրանցված չէ, այն գոյություն ունի Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հենց այնտեղ էլ կարող են գրանցվել և արհմիության անդամ դառնալ ցանկացողները.«Արհմիությունն ունի մոտ 1000 անդամ, որոնք հիմնականում բժիշկներ, բուժաշխատողներ են»։

 

Այսօրվա համագումարին, ինչպես նշեց Գևորգ Թամամյանը, նախապես որոշված օրակարգ չկա. «Կքննարկվեն բոլոր այն խնդիրները, որոնք մենք մին օրս քննարկել ենք Ֆեյսբուքում»։

Սկզբնաղբյուր. http://www.a1plus.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ